Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Փարիզցիները արդեն կապ են հաստատել արքայական ակումբի ղեկավարության հետ և պորտուգալացու համար պատրաստ են վճարել 150 մլն եվրո, թեպետ «Ռեալի» հետ պայմանագրում Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո:
ՊՍԺ-ն Ռոնալդուին պատրաստ է վճարել տարեկան 45 մլն եվրո, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Նեյմարի աշխատավարձը կազմում է 37 մլն եվրո:
ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ստեղծել հարձակողական Մբապե-Նեյմար-Ռոնալդու եռյակը, չնայած դրան կարող են մի շարք հանգամանքներ խանգարել:
Նախ, մադրիդյան ակումբը մտադիր չէ բաց թողնել Ռոնալդուին: Երկրորդ, «Ռեալն» ինքն է ցանկանում ձեռք բերել Նեյմարին:
Բացի այդ, ՈւԵՖԱ-ն կարող է ՊՍԺ-ի դեմ կարգապահական գործ հարուցել՝ ֆինանսական ֆեյր-փլեյին անհամապատասխանության հարցով: