211652_close_icon
views-count228037 դիտում article-date 18:00 30-05-2018

Հայտնաբերվել է Երևանում՝ «Ալեքսանդր» հյուրանոցի նախասրահում Էլթոնի Ջոնի վրա հավկիթներ նետած տղամարդը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր