211652_close_icon
views-count4018 դիտում article-date 13:39 30-05-2018

Մեր հայրենիքը անցումային դերակատարություն է ունեցել. Aravot.am

Մշակույթի մարդիկ կրկին անդրադառնում են ՀՀ օրհներգի՝ նոր Հայաստանին ոչ համարժեք լինելուն եւ կոչ հղում օրենսդիրներին Հայաստանի Երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-20թթ.) օրհներգը, բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ: 30«Մեր հայրենիքը» մեր ժողովրդի նման բազմաչարչար է, գրում է [url=http://www.aravot.am/2018/05/30/960245/]Aravot.am[/url]-ը։ Հազար անգամ անդրադարձ եղավ հիմնի խնդրին ու հազար անգամ էլ նույնը մնաց: Պարբերաբար Հայաստանի օրհներգի մասին խոսակցությունները թարմանում եմ: Օրհներգը ենթադրում է լինել ժողովրդի բոլոր շերտերի հոգու արտահայտիչն ու բոլորի շուրթի երգը: Որքան էլ «թշվառ, անտեր» բառերը վերափոխեցին «ազատ, անկախ»-ի՝ էությունը չփոխվեց: Այս միտքը «Առավոտի» հետ զրույցներում մշտապես արտահայտում են արվեստագետները, հավելում նաեւ, որ հիմնի մեջ այնքան շատ է «մահ» բառը, երգելիս որոշ բառեր սխալ են շեշտադրվում, էլ չխոսենք մեղեդու մասին, որը վերընթացի փոխարեն անընդհատ «վայր է իջնում»: Հիմա նորից, առայժմ դանդաղ, բայց թափ է առնում հիմնը փոխելու անհրաժեշտությունը: Մոտեցումները, ինչպես միշտ, տարբեր են: Մի մասը նախկինի նման գտնում է, որ անհրաժեշտ է վերականգնել Արամ Խաչատրյանի խորհրդային հիմնի երաժշտությունը՝ վերանայելով Սարմենի բանաստեղծական տեքստը, մյուս մասը հակված է Կառվարենց-Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը որպես օրհներգ տեսնելուն: Հիշեցնենք, որ տարիներ առաջ եղան նաեւ մրցույթներ, իրենց տարբերակները ներկայացրին կոմպոզիտորներ, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երզնկյանը: Մեզ հետ հանդիպման ժամանակ ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ասաց. «Իմ կարծիքով, «Մեր հայրենիքը» անցումային դերակատարոթյուն է ունեցել: Այն դեռ որքան կձգվի, ինձ համար հասկանալի չէ: Վստահ եմ, որ մեր վերափոխման արդյունքում, բնականաբար, պետք է ունենանք նոր օրհներգ: Այդ ժամանակը հենց այսօր է: Անկասկած, հիմնը պետք է ընտրի ժողովուրդը: Բարձր եմ գնահատում խաչատրյանական հիմնը, լավ եմ վերաբերվում «Քեզ համար, Հայաստան» երգին: Բայց այնպես, ինչպես մարդկային պատմությունն ունի անցյալ, ներկա ու ապագա, այս ստեղծագործություններն էլ արդեն պատմություն են եւ գրված են հատուկ նշանակության համար, մեկը՝ որպես Խորհրդային Հայաստանի հիմն, մյուսը՝ երկրաշարժի առիթով: Այսօր, երբ կայացած հեղափոխության սերուցքը երիտասարդությունն է, պետք է հաշվի նստել նրանց ճաշակի հետ: Նրանք լավ գիտեն իրենց մղումներն ու լավ են պատկերացնում իրենց ապագան՝ բոլոր խիզախումներով հանդերձ: Հենց սա պետք է ողջունել: Համոզված եմ՝ պետք չէ վերադառնալ կամ փնտրտուք սկսել եղածների մեջ»: Վաչե Շարաֆյանը մասամբ հաստատեց մեզ հասած տեղեկությունը, թե ինքն էլ ունի ստեղծած հիմն, բայց ինչ-ինչ պատճառներով դրա մասին լռում է: «Ժամանակին մտածել եմ, փորձ արել ստեղծել երկ, որը կարող է դառնալ հիմն, բայց այդ առիթով հայտարարություն անելու համար դեռ վերջակետի չեմ հասել: Չեմ բացառում, որ վերադառնամ այդ գաղափարին ու բարձրաձայնեմ դրա մասին»,- հայտնեց կոմպոզիտորը: Զրույցի ընթացքում պարոն Շարաֆյանը տեղեկացրեց, որ 2015թ., երբ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում հնչեց իր «Անդաստան» կանտատը, հանդիպել է ճանաչված խմբավար Ալեքսանդր Սիրանոսյանին, որը մեծ հետազոտական աշխատանք է կատարել ներկայիս օրհներգի մասով: «Սիրանոսյանը վստահեցրեց, որ տարածված կարծիքը, թե «Մեր հայրենիքի» մեղեդին Բարսեղ Կանաչյանինն է, իրականությանը չի համապատասխանում. ըստ նրա՝ երաժշտության հեղինակը Կարա-Մուրզան է, որի միջոցով էլ այս մեղեդին տարածում է ստացել Կովկասում: Հետագայում Գլազունովը դա օգտագործել է իր հանրահայտ «Ռայմոնդա» բալետում»,- ասաց կոմպոզիտորը: Հիշեցնենք, որ գործող հիմնի առաջին օրվանից կարծիք է շրջանառվում, թե Բարսեղ Կանաչյանն է վերցրել այս մեղեդին «Ռայմոնդա» բալետից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/30/960245/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր