Կոռուպցիոն չարաշահումների մասին հայտնաբերված փաստերը ներկայացվել են ԱԱԾ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախարարությունում ու ենթակա հիմնարկներում հայտնաբերվել են կոռուպցիոն չարաշահումներ, որոնց մասին փաստերը ներկայացվել են ԱԱԾ։
Այլ մանրամասներ նախարարը չի ցանկացել հայտնել՝ պարզաբանելով, որ չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը։ Մանե Թանդիլյանը խոստացել է նաև առաջիկայում մանրամասն փաստեր ներկայացնել այդ խախտումների ու չարաշահումների մասին։
[b]Մանրամասնէ թերթի այսօրվա համարում:[/b]