4032 դիտում
15:04 29-05-2018
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանը մայիսի 29-ի առավոտյան ազատվել է աշխատանքից: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա փաստեց, որ պոլիկլինիկայի աշխատակիցների մեծամասնությունը ստորագրահավաք է ներկայացրել Երևանի քաղաքապետին` նշելով, որ նախընտրում է պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատարի տեղում տեսնել իրենց նախընտրած թեկնածուին, որը նախկինում փոխտնօրեն էր և ընդունված էր կոլեկտիվի կողմից:
«Այսօր Երևանի քաղաքապետարանից տեղեկություն ստացվեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գուցե նշանակվի մեկ այլ բուժաշխատող, ում փաստորեն կոլեկտիվում չեն ընդունում և ասում են, որ եթե այդ բուժաշխատողը դառնա տնօրեն, նա կաշխատի նախկինի պես կամ նույնիսկ ավելի վատ»,-շեշտեց Խաժակյանը:
Խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատեց, որ թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողնեը դիմում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի նա պոլիկլինիկայի տնօրեն նշանակի այն մարդուն, ում իրենք են նախընտրում:
«Բուժաշխատողներն այսօր արդեն սկսել են գործադուլ իրականացնել և, եթե իրենց ցանկությունը չկատարվի, կշարունակեն գործադուլը»,-եզրափակեց Դավիթ Խաժակյանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն օրեր շարունակ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողներից ստանում է ահազանգեր պոլիկլինիկայի տնօրենի կողմից իրականացվող ապօրինությունների վերաբերյալ. տեղեկացնում է խմբակցության լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
3780 դիտում
11:59 29-09-2017
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Այս բաժնից
1153 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
769 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին