Ես կարոտում եմ «Ռեալ»-ին. Դևիդ Բեքհեմ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը նշել է, որ ի դեմս Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի` ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արքայական ակումբը» լուրջ համալրումներ է ստացել:
« Ինձ միշտ դուր է եկել հետևել Մադրիդի «Ռեալ»-ի խաղին: Ես շատ եմ կարոտում այդ ակումբին: Նրանք լուրջ համալրումներ են ստացել այս ամռան ընթացքում: Մադրիդցիների կազմում միշտ հանդես են եկել յուրահատուկ խաղացողներ: Խամեսը արտակարգ ֆուտբոլիստ է, ով իրեն հիանալի դրսևորեց աշխարհի առաջնության ժամանակ և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն»,-ասել է Բեքհեմը: