211652_close_icon
views-count4781 դիտում article-date 15:30 25-05-2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին: Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին և հեռանկարներին, թե՛ մասնավոր հատվածում, և թե՛ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում: Հանդիպման ընթացքում կարևորվել է ընթացիկ արդյունավետ գործակցությունը Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Նախարար Ջանջուղազյանը ողջունել է մասնավոր հատվածում նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը: Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից: Հայաստանի Հանրապետությունը Բանկին միացել է 2009թ.: Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր