28450 դիտում
09:26 25-05-2018
Սփյուռքի նախարարը պետք է մի փոքր զգուշավոր լինի. iravunk.am
Ուղիղ երկու շաբաթ առաջ ՀՀ սփյուռքի նախարար նշանակվեց 27-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Ի պաշտոնե կատարած 14 օրյա աշխատանքի մասին էլ «[url=https://www.iravunk.com/news/58475]Իրավունքը[/url]» փորձեց զրուցել Սփյուռքի նախարարությունում ամենաերկարը որպես նախարարի խոսնակ աշխատած ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ: Սակայն, մինչ պատասխանելը մեր հարցերին նախ դժգոհեց.
- Չեմ հասկանում ինչն է Ձեզ ստիպում Սփյուռքի հարցերով ինձ դիմեք։ Այնպիսի տպավորություն է, կարծես, փորձում եք ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանեք (ծիծաղում է):
[b]- Ամեն դեպքում, եթե անգամ նախարարությունում Ձեր աշխատած լինելու փաստը դնենք, մի կողմ, այնուամենայնիվ, Դուք տարիներ շարունակ շփվում եք Սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, հետեւաբար, տրամաբանական է, որ Ձեզ ենք ուղղում հարցեր:
[/b]
- Ե՞վ…
[b]- Սփյուռքի նորանշանակ նախարարն արդեն մեկ տեղակալ ունի ի դեմս՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի, որը Հայաստանում քաղաքացիական ակտիվիստներից էր: Որքանո՞վ է ընդունելի, որ հայաստանյան պետական համակարգում լինեն օտարերկրյա քաղաքացիներ:
[/b]
- Նշանակված փոխնախարարը Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի քաղաքացի է, չգիտեմ, բայց հայ է եւ բոլոր իրավունքներն ունի մասնակցելու Հայրենիքի զարգացմանն ու վերելքին ուղղված աշխատանքներին։ Միշտ էլ հայտարարվել է, որ Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայերի կառույցն է։ Այստեղ որեւէ զարմանալու բան չկա։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում է կայացվել։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.iravunk.com/news/58475]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
123120 դիտում
14:25 20-05-2018
«Սփյուռքի նորանշանակ նախարարը ճիշտ կլինի պահպանի նախարարության ռազմավարության նիշը». Iravunk.com
9799 դիտում
22:14 14-06-2019
Վտանգավոր շոու. առողջական խնդիրներ ունեցող նախարարը դոնո՞ր. iravunk.com
Այս բաժնից
3649 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում