123123 դիտում
14:25 20-05-2018
«Սփյուռքի նորանշանակ նախարարը ճիշտ կլինի պահպանի նախարարության ռազմավարության նիշը». Iravunk.com
ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար 27-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մուտքը նախարարություն բավական լայն արձագանք գտավ: Եվ առհասարակ, նրա մեկ շաբաթյա նախարարական գործունեության մասին մամուլում բազմաթիվ քննադատություններ եղան: Դրանից անմասն չմնացին նաեւ նախարարության ներկա եւ նախկին աշխատակիցները: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման շրջանում ամենաերկարը նախարարությունում որպես նախարարի խոսնակ աշխատած ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ:
«Ռուսաստանի ջավախքյան սփյուռքն» էլ պահանջում է ազատ արձակել Վահան Շիրխանյանին
-[b] Այս օրերին, երբ նոր Սփյուռքի նախարար ունենք, փորձ է արվում սեւացնել նախկին նախարարի՝ Հրանուշ Հակոբյանի կատարած աշխատանքը: Ի՞նչ կասեք այս մասին:[/b]
- Սկզբնական շրջանում, այսպես ասած, սեւացման որոշակի տարրեր նկատվում էր, սակայն ներկայիս նախարարի որոշ խոսքերից պարզ է դառնում, որ ներկա եւ նախկին նախարարները ուղղակի շփման մեջ են, ուստի՝ նման պարագայում չեմ կարծում՝ միմյանց վատաբանեն:
- [b]Մխիթար Հայրապետյանը նախարարություն մուտք գործեց լրագրողների ուղեկցությամբ՝ ցուցադրելով կոտրված սեղան, այսպես ասած, գաղտնի սենյակ, այսինքն՝ այն, ինչ իրենից հետո թողել էր Հ. Հակոբյանը: Որքանո՞վ է սա ընդունելի Ձեզ համար:[/b]
- Եթե ներկայիս նախարարի աշխատաձեւը բաց, թափանցիկ եւ լրագրողների հետ մշտական հաղորդակցման մեջ լինելն է, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հնարավոր էր այդ սեղանը ջարդվեր, որովհետեւ Սփյուռքի նախարարության ստեղծման ժամանակվանից, այսինքն՝ այս տասը տարիների ընթացքում նախարարն իր առանձնասենյակի համար նոր կահույք չի գնել, դա խոսում է նախկին նախարարի չափավորության մասին:
Մանրամասներն՝ [url=https://www.iravunk.com/news/58075]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
28450 դիտում
09:26 25-05-2018
Սփյուռքի նախարարը պետք է մի փոքր զգուշավոր լինի. iravunk.am
1322 դիտում
16:42 10-06-2022
«Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը». Գայանե Շահնազարյան
1952 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
1996 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
739 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը