9802 դիտում
22:14 14-06-2019
Վտանգավոր շոու. առողջական խնդիրներ ունեցող նախարարը դոնո՞ր. iravunk.com
[url=https://iravunk.com/news/86757?fbclid=IwAR1167XYaeik9DYOgF9xxZRnSoTzDvACeglyn5DIqsBCj6KJGzGsyj84CC0]iravunk.com-[/url]ը գրում է. Այսօր արյան դոնորի միջազգային օրն էր եւ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ արյունատվության հերթական ակցիան, որին մասնակցեցին ինչպես պատգամավորներ, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ:
Ուշագրավ է այն, որ արյունատվությանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ հետեւյալ գրառումն է կատարել. «Վստահ եղե՛ք՝ Ձեր հանձնած արյունը կյանքեր է փրկելու»: Իհարկե, վստահ կլինեինք, նույնիսկ կգովեինք եւ կհուզվեինք նախարարի այս քայլից, եթե իրականությունը հենց իր իսկ շուրթերից ամիսներ առաջ հայտնի չլիներ, որովհետեւ եթե մեկ ուրիշի արյունը կարող է կյանքեր փրկել, ապա նախարարի արյունը, ցավոք, կարող է կյանքեր վտանգել, այդ թվում՝ իր կյանքը, քանի որ մասնագետների պնդմամբ՝ նման հիվանդություն ունեցողների համար արյունատվությունը կարող է ճակատագրական լինել, ինչպես նաեւ այն կիրառելի չէ:
Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանի բանակից ազատվելու պատճառների մասին մամուլում լայն քննարկումներից հետո՝ նախարարն անձամբ էր մանրամասնել իր հիվանդության մասին: Նախարարը մասնավորապես նշել էր. «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը:
Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»: Ավելին՝ նախարարը նույնիսկ լրագրողներին էր ցույց տվել այն դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար:
Մանրամասներն՝ [url=https://iravunk.com/news/86757?fbclid=IwAR1167XYaeik9DYOgF9xxZRnSoTzDvACeglyn5DIqsBCj6KJGzGsyj84CC0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6235 դիտում
13:20 06-12-2014
Առողջական խնդիրներ ունեցող «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, հետազոտության հնարավորություն կտրվի՞, թե՞ ոչ
1316 դիտում
17:58 07-12-2014
Արագածոտնի փոխմարզպետն այցելել է առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները