211652_close_icon
views-count32130 դիտում article-date 23:32 23-05-2018

Ես չեմ շտապի հայտարարել Երեւանի քաղաքապետի թեկնածուին. Փոխվարչապետ. News.am

Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը լինի նոր կառավարության օրակարգում, այդ մասին հանրությունը կտեղեկացվի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարավելու եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու հնարավորությունը, Միրզոյանը պատասխանել է. «Ես չեմ շտապի հայտարարել Երեւանի քաղաքապետի թեկնածուին։ Փոխարենը ես կասեմ, որ ազատ մրցակցությունը ողջունելի է, եւ ներքին ժողովրդավարությունը միշտ եղել է ՔՊ առաջնային սկզբունքներից եւ հենասյուներից մեկը»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/452875.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր