6821 դիտում
10:44 22-05-2018
Պարտադիր կուտակայինը ՀՆԱ-ի 2 տոկոս լրացուցիչ աճ կապահովի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարտադիր կուտակային համակարգի ներդման դեմ տրամադրվածությունը պայմանավորված է մարդկանց ներկայիս սոցիալական ծանր վիճակով, ցածր աշխատավարձով և այլն, ու բացի դրանից իշխանությունների նկատմամբ խորը անվստահությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո անվստահության բաղադրիչը բավականին նվազել է: Եթե հաջողվի տնտեսության ազատականացման, ապամոնոպոլիզացման, ստվերի կրճատման, բիզնեսը քաղաքականությունից անջատելու շնորհիվ հասնել սոցիալական վիճակի թեկուզ ոչ մեծ, բայց համեմատաբար արագ բարելավման, ապա պարտադիր կուտակային համակարգի ներդրումից հետո հանրության բացասական տրամադրվածությունը կմեղմվի:
Բացի այդ, ըստ հետազոտությունների, պարտադիր կուտակային համակարգով հուլիսի 1-ից հետո հավաքված գումարների օգտագործումը կարող է մի քանի տարի հետո ապահովել ՀՆԱ-ի մոտ 2 տոկոս լրացուցիչ աճ: Դա պետք է լինի նրա շնորհիվ, որ ՀՀ ֆինանսական համակարգում հայտնվելու են «երկար փողեր», որոնք կարող են ներդրվել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրերում, որոնց եկամտաբերությունը ցածր է, բայց կայուն ու ոչ ռիսկային:
Մի խոսքով, առաջնայինը ոչ թե պարտադիր կուտակային համակարգի շուրջ ծագող լոկալ խնդիրն է, այլ ՀՀ տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունը, որը պետք է բերի տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալական վիճակի շոշափելի բարելավմանը»:
[b]Մանրամասները թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2483 դիտում
08:38 26-04-2014
Նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի․ ՀԺ
1509 դիտում
12:04 05-09-2014
Պարտադիր կուտակայինը` գիլյոտին. Երիտասարդ դասախոսներ լսարան չեն մտել, տեսանյութ
30496 դիտում
09:47 27-02-2018
Հուլիսի 1-ից սկսելու են պարտադրել պարտադիր կուտակայինը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9121 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2158 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան