211652_close_icon

Նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի․ ՀԺ

views-count2537 դիտում article-date 08:38 26-04-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարությունը Աժ է ուղարկել մի նախագիծ, որով ընդամենը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի դրույթները խախտելու համար։ Այսինքն, այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի, բայց այն չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի: Այսպիսով կստացվի, որ վերադառնում ենք օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշմանը նախորդող շրջանի իրավական վիճակին, երբ ՍԴ-ն կասեցրել էր օրենքի մի շարք դրույթների՝ այդ թվում 76-րդ հոդվածի գործողությունը։ Ի դեպ, երեկ Աժ սոցիալական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանի հարցին՝ Հայաստանում կուտակայինը պարտադի՞ր է լինելու, թե՞ կամավոր սոցապ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ լավ ա լինելու»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր