«Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին: Թեև Կոտայքի մարզը հանձնվում է Ծառուկյանին, սակայն ինչպես արդեն նշել էինք, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կպաշտոնազրկվի:
Նոր իշխանությունն այսպիսով մերժում է հովանավորչությունը, և ազգակցական, բարեկամական, և խնամիական կապերը չպետք է դեր խաղան պաշտոնական առաջխաղացման համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]