211652_close_icon
views-count3952 դիտում article-date 10:51 19-05-2018

ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական միջամտության գործով հետաքննությունը շարունակվում է

Դոնալդ Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի դատախազների որոշման, եթե 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետաքննությունը Թրամփին մեղավոր ճանաչի, նրան մեղադրանքներ չեն առաջադրվելու արդեն շուրջ մեր մեկ տարվա պատմություն ունեցող այս գործի համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4400552.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Թեև Թրամփը հինգշաբթի օրը կրկին հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները, արդեն մեկ տարուց ավել ընթացող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից անցկացվող հետաքննությունը դեռ շարունակվում է: Որոշ կոնգրեսականներ մեղադրում են Թրամփին՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը վարկաբեկելու մեջ: «Հետաքննությունը չի կարող վհուկների որս համարվել, երբ Թրամփի թիմի բարձաստիճան ղեկավարների մեղադրանքներ են առաջադրվել: Սա վհուկների որս չէ, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականներն ընդունում են հատուկ ծառայությունների հայտարարություններն առ այն, որ Ռուսաստանը միջամտել է մեր ընտրությանը Նախագահ Թրամփին աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր արդարամիտ քաղաքացի, անկախ կուսակցական պատկանելությունից, նայելով փաստերին կարող է ասել, որ այս հետաքննությունը վհուկների որս չէ: Նույնիսկ Թրամփի կողմից նշանակված Հետաքնությունների դաշնային բյուրոյի տնօրեն հանրապետական Քրիստոֆեր Ռեյը երեկ հայտնեց, որ համակարծիք է»,- հայտարարել է Սենատում փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը: «Մենք ուզում ենք, որպեսզի հետաքննությունն ավարտվի, բայց ես կրկին ցանկանում եմ նշել, որ Ռոբերտ Մյուլլերը պետք է ազատ զգա և ավարտի իր աշխատանքը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ներկայումս շարունակվում է և պարզ չէ, թե այն երբ կավարտվի: Նշենք նաև, որ Մյուլերը սպառնացել էր Թրամփին պարտադիր հարցաքաննման կանչել, եթե նրա փաստաբաններին չհաջողվի համոզել Թրամփին՝ ինքնակամ ներկայանալ:

Նմանատիպ նյութեր