Ովքեր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. ներկայացվել է ցուցակ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:
Այդ ցանկում ներառված են Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի անունները: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից ցուցակում եղել է միայն մեկ անուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]