211652_close_icon
views-count24002 դիտում article-date 22:18 18-05-2018

Պարզվել է երեկ Աբովյան փողոցում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների ինքնությունը. նրանք ընտանիքի անդամներ են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 17-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Արթուր Մելիքյանը, ով, ինչպես նաև նրա ուղևորներ, Ք. Շ.-ն, Դ. և Տ. Մ.-երը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Մ.-ն աշխատում է Հայաստանում գործող ճանաչված բանկերից մեկում՝ որպես իրավաբանական վարչության պետ, Ք. Շ-ն բանկային համակարգում՝ որպես միջազգային կապերի մասնագետ, իսկ վիրավորներ, Դ. և Տ. Մ.-երը նրանց երեխաներն են: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/17/1096178/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան փողոցում Mitsubishi մակնիշի 35 CU 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը և բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր