3834 դիտում
16:59 18-05-2018
Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստին:
Պետական նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նախ շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ավելի քան յոթ տասնամյակ արհեստական բաժանումից հետո Մայր հայրենիքի հետ Արցախի վերամիավորումը կարևոր իրադարձություն է հայության համար:
Ա. Հարությունյանը բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում երկու հանձնաժողովների կատարած համատեղ աշխատանքն՝ ընդգծելով, որ դրա արդյունքները լավագույնս արտացոլված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներում: Հաշվի առնելով առկա արդյունավետ աշխատանքի փորձը՝ պետնախարարը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ԱՀ գործընկերների աջակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում՝ պարզելու առկա սակագների հիմնավորվածությունը:
«Մեր հայրենակիցները հաճախ և պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմաց վճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, և
Նմանատիպ նյութեր
3186 դիտում
16:51 14-03-2017
Արցախի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություններ և քայլեր կատարել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ
2745 դիտում
16:59 25-03-2017
Տեղի է ունեցել ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1231 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1042 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1078 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ