3776 դիտում
23:08 17-05-2018
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Դեսպան Կասպրչիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։
Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։
Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
11:13 29-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
1651 դիտում
19:45 18-04-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին
Այս բաժնից
697 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
820 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ