1651 դիտում
19:45 18-04-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին
Ապրիլի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին:
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները:
Դեսպան Բեխլերը նշեց, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում իրավիճակի սրմամբ, և ցավակցություն հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Զրուցակիցները շեշտեցին հատկապես ստեղծված պայմաններում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված՝ եռանախագահ երկրների ջանքերին անվերապահ աջակցության կարևորությունը։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց. «Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են և հստակ ձևակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա»։
Նմանատիպ նյութեր
3773 դիտում
23:08 17-05-2018
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
1428 դիտում
18:36 07-07-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Այս բաժնից
550 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
571 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2461 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը