3345 դիտում
16:11 17-05-2018
Քննարկվել են տնտեսության և էներգետիկայի ոլորտների խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում մայիսի 15-ին տեղի ունեցավ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների ներկայացման, քննարկման և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփմանը նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին տնտեսության և էներգետիկայի ոլորտներում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) 28 ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Հանդիպմանը ներկա էր նաև տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով կարևորեց նման ծրագրերի առկայությունը և համագործակցությունը կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև։ Այս ծրագրի հենց սկզբից համագործակցություն եղել է նախարարության հետ և նախարարության համար լիովին ընդունելի է տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությունը:
ՔՀԿ-ներն իրենց դերը պետք է տեսնեն տնտեսական զարգացման ծրագրերում մասնակցության, ինչպեսև դրանց մոնիթորինգի հարցերում. այս մասին նշեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Հաշվի առնելով, որ նոր կառավարություն ունենք, փոփոխվող հասարակություն, այս պարագայում նոր կառավարությունը պետք է նոր ծրագիր ներկայացնի Ազգային ժողովին, և այս քննարկումն էլ լավ առիթ է, որպեսզի քաղքահասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան մասնակցել կառավարության ծրագրի կազմմանը»,- ասաց Էմին Երիցյանը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Լիլիթ Չիթչյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ էվոլյուցիա է ապրել հանրային կառավարումը՝ հիմքում ունենալով պետություն-քաղհասարակություն համագործակցությունը.
«Շատ կարևոր է հասկանալ նաև, որ հանրային ղեկավարման դերակատար միայն ՏԻՄ-երը կամ պետական կառավարման մարմինները չեն, այլ նաև տարբեր ինտիտուտներ են՝ քաղաքական կուսակցություններ, խոշոր բիզնեսներ, լրատվամիջոցներ, ՀԿ-ներ, և այլն։ Եվ շատ կարևոր է, որ հանրային կառավարումն ընկալվի որպես հանրային իրավունքի իրականացում և բոլոր մասնակցող կողմերը հասկանան, թե որտեղ է շահերի բախումը և ինչպես կարելի է երկխոսել»,- նշեց Լիլիթ Չիթչյանը։
Միջոցառմանը քննարկվել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշված հետևյալ հարցերը՝
• Գյուղական կանաչ տնտեսության և մաքուր էներգիայի նախաձեռնությունների բարելավման և մշտադիտարկման, դպրոցներում այս խնդիրների ջատագովության անհրաժեշտությունը,
• Հանրային աշխատանքների գործընթացում (օրինակ՝ պետական գնումներ) էներգարդյունավետություն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման և (կամ) բարելավման ու ջատագովության անհրաժեշտությունը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
18:48 01-11-2022
Ներկայացվել են տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտների՝ 2023 թ. հատկացումները
1768 դիտում
22:57 03-05-2019
ԱՄԷ գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ տնտեսության հեռանկարային մի շարք ոլորտների նկատմամբ
Այս բաժնից
349 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
724 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում