Դուք աշխարհը դարձնում եք լուսավոր, մեղմացնում եք կյանքի ամենաբարդ անկյունները. հարգանքս ու խոնարհումս՝ որդեկորույս մեր մայրերին. Բաբկեն Սեդրակյան
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորանքը՝ մարտի 8-ի առթիվ:
«Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ,
Գարնանային այս լուսավոր տոնը նորից առիթ է գնահատելու կանանց անփոխարինելի դերը մեր կյանքում։ Ձեր բարությունն ու նվիրվածությունը, ուժն ու քնքշությունը, խոհեմությունն ու համբերատարությունը դարձնում են այս աշխարհն ավելի ջերմ ու ներդաշնակ։ Դուք ընտանիքի ամուր հիմքն եք, սերունդների դաստիարակության ուղենիշը, մեր արժեքների ու ավանդույթների պահապանը։
Այսօր ձեր օրն է՝ լցված սիրով, ջերմությամբ ու շնորհակալությամբ։ Դուք աշխարհը դարձնում եք լուսավոր, մեղմացնում եք կյանքի ամենաբարդ անկյունները, ներշնչում եք, պահպանում ու ստեղծում…
Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ, որ ձեր բոլոր երազանքներն իրականան, իսկ ձեր ջանքերն ու սերը միշտ գտնեն արժանի գնահատանք։
Թող հաջողությունը ուղեկից լինի ձեր ամեն քայլին՝ պարգևելով հպարտանալու պահեր թե՛ ձեր ընտանիքներին, թե՛ ձեր գործընկերներին։ Թող կանացիությունը, բարությունն ու անկեղծ ժպիտը լինեն ձեր մշտական ուղեկիցը, իսկ ձեր սրտերը լցվեն խաղաղությամբ ու երջանկությամբ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կանանց ու աղջիկներին։
Սիրելի՛ գործընկերուհիներ, մաղթում եմ ձեզ առողջություն, մեծ ձեռքբերումներ, անսահման սեր ու երջանկություն
Մեր հարգանքն ու խոնարհումն եմ հղում որդեկորույս մեր մայրերին։
Ձեզ ուժ ու կորով։
Շնորհավոր Մարտի 8-ը!
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան»