Մասնակի փլուզում՝ Գյումրիում. Պարեկային ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Ղորղանյան փողոցի տներից մեկի պատի մի հատվածից քարեր են պոկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում գտնվող տներից մեկում փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի թիվ 304 տանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պոկվել է պատից մի հատված:
Արդյոք փլուզումը կապ ունի այսօր տեղի ունեցած երկրի հետ, պարզվում է:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։