20872 դիտում
15:58 17-05-2018
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումը. նա նոր տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության գործողությունները, այս մասին վարչապետը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նա նշեց, որ հասկանալի չէ ամենօրյա ռեժիմով ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը: «Ում ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մեզ: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այս օրերին կառավարությունն ամեն օր ստանում է այնքան նամակ, որքան նախկինում՝ մեկ ամսում: «Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է հնարավորություն ունենա այդ խնդիրները դասավորելու ըստ առանջնահերթության ու հերթով զբաղվելու դրանցով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին հորդորելով հնարավորություն տալ կառավարությանը կատարելու այդ աշխատանքը, այլապես նրանց այնտեղ լինելը կզրկվի ամեն իմաստից:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ճանապարհներ փակելու փոխարեն Հայաստանի ցանկացած բնակավայրում առկա խնդիրները հստակ ձևակերպել, նշել պահանջները և երկու-երեք հոգանոց պատվիրակություն ձևավորել և ուղարկել երկու ուղղությամբ՝ ՀՀ տարածքային կառավարության նախարարություն և Կառավարության քաղաքացիների նամակների ընդունման բաժին կամ զանգահարել թեժ գիծ՝ 1-17 համարով: «Մենք դրանք կդասակարգենք ըստ առաջնահերթության և կետ առ կետ կանցնենք այդ հարցերով, որտեղ անհրաժեշտ է հանրային քննարկումներ կանցկացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ անդրադառնան նաև այս կամ այն պաշտոնյաների հրաժարականների պահանջներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15740 դիտում
12:42 26-04-2018
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խստորեն պահպանել երթևեկության կանոնները
2792 դիտում
12:29 11-05-2019
Նիկոլ Փաշինյանը գործարարներին կոչ արեց ՀՀ-ում ներդրումներ անելով հարստանալ և հարստացնել Հայաստանը
Այս բաժնից
2530 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել