211652_close_icon
views-count18847 դիտում article-date 22:18 16-05-2018

Հազվագյուտ երկնագույն 6,1 կարատ ադամանդը Սոթբիզ աճուրդում վաճառել է 6.7 մլն դոլարով. BBC

Ժնևում Սոթբիզ աճուրդում 6,7 մլն դոլարով վաճառվել է հազվագյուտ երկնագույն ադամանդ, որը տարբեր ժամանակներում պատկանել է Եվրոպայի տարբեր թագավորական տներին: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44140320]BBC[/url]-ն: «Ֆարնեզե» երկնագույն ադամանդը առաջին անգամ նվիրաբերվել է Պարմայի արքակադուստ Իսաբելլա Ֆարնեզեի հարսանիքին: Նա 1715թ. ամուսնացել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի հետ: Այնուհետև թանկարժեք զարդը ժառանգվել է և 300 տարի եղել է Ֆրանսիայի, Իտալիայի և Ավստրիայի թագավորական տների սեփականությունը: 6.1 կարատ երկնագույն «Ֆարնեզե» ադամանդն արդյունահանվել է Հնդկաստանի հայտնի Կոլկոնդա հանքավայում: Ադամանդի գնորդը բավական արագ է կողմնորոշվել: Սակարկությունը տևել է ընդամենը 4 րոպե: Թանկարժեք քարի գնորդը նախընտրել է չհայտնել իր անունը:

Նմանատիպ նյութեր