Աբո Պողիկյանը հեռացվել է. ՀՅԴ-ում փոթորիկ է հասունանում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի և ներսի կառույցներում: Արևելյան և Արևմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետևողականորեն գցում: «Ձևավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:
Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել: Հրանտ Մարգարյանին և հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:
Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]