Կասիլյասի մայրը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մայրը՝ մարի Կարմենը, ներողություն է խնդրել իր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/12/59430/]խոսքերի[/url] համար, երբ «Պորտուին», որտեղ տեղափոխվում է Կասիլյասը, համեմատել էր իսպանական երրորդ դիվիզիոնի հետ:
«Ես ճիշտ չէի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պորտուին»՝ տղայիս հետ պայմանագիր կնքելու համար: Հուսով եմ, որ նրանց համատեղ աշխատանքը հաջողություն կբերի ակումբին:
Հազար ներողություն եմ խնդրում: Հուսով եմ, որ տղաս «Պորտոյում» նույնքան հաջողակ կլինի, որքան՝ «Ռեալում», ասել է Մարի Կարմենը: