211652_close_icon
views-count70671 դիտում article-date 22:02 12-05-2018

Վիգեն Սարգսյան. Վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք կարող են նաև վտանգավոր լինել. Aravot.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ [url=http://www.aravot.am/2018/05/12/956637/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով ձևավորվող նոր կառավարությանը, ասել է. - Հաջողություն եմ մաղթում: Հատկապես մեր երկրի համար կենսական` պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներում: Դա շատ կարևոր է: Այդ ոլորտներում յուրաքանչյուր հաղթանակ` մեր բոլորի հաղթանակն է, յուրաքանչյուր պարտություն` մեզանից ամեն մեկի, մեր ընտանիքների և զավակների համար լրջագույն մարտահրավեր: Ուրախ եմ, որ արտաքին գործերի նախարար է նշանակվել երկար տարիների դիվանագիտական աշխատանքի բացառիկ փորձ ունեցող, ԱԳՆ-ում մեծ հարգանք վայելող դեսպան Մնացականյանը: Կարևոր է արագ ձևավորել արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մոտեցումները` պետությանը մեկ լեզվով խոսելու հնարավորություն տալու նպատակով: Վարչապետը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, անվտանգության խորհուրդը և խորհրդարանը պետք է կարողանան փոխգործակցված մոտեցումներ որդեգրել և դրսևորել»: [b] – Ի՞նչ նկատի ունեք: [/b] - Շատ պարզ. երեք օր առաջ, մամուլի իր ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են նաև վտանգավոր լինել: Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքին, այլև, վստահ եմ, մտահոգում են նաև մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահությանը: Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանություններն` Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի: Գոնե մինչև այս պահը այդպես չի եղել: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2018/05/12/956637/]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր