Ուկրաինայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ ուկրաինացիների և հայերի միջև բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանան:
Ուկրաինան շահագրգռված է երկու երկրների միջև համագործակցության ակտիվացմամբ, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում:
Հարգելի պարոն Վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»: