Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0431938001526120407160105.jpg[/img]
Երևան քաղաքում`մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0661610001526120397108480.jpg[/img]