211652_close_icon
views-count12556 դիտում article-date 12:54 12-05-2018

1994 թ-ին մայիսին ուժի մեջ մտած հրադադարի պայմանագիրը կարևոր դեր ունեցավ կայունության հաստատման համար.Դավիթ Բաբայան

1994 թվականի մայիսին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/933238.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «1994 թ-ի մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․ փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են այն կարևոր ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այդ պայմանագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար, մինչ այժմ էլ ունի»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այն շատ կարևոր դերակատարություն ունեցավ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ պայմանագրով տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցից, որովհետև պարզ չէր, թե ինչ կլիներ, եթե այդ պայմանագիրը չկնքվեր: Այդ պայմանագիրն Ադրբեջանի համար նույնպես խաղաց կարևոր դերակատարություն, որովհետև, ըստ Դավիթ Բաբայանի, 1994 թվականին Ադրբեջանը լիարժեք կոլապսի առջև էր կանգնած, եթե պայմանագիրը չկնքվեր, միգուցե և չլիներ այսօրվա Ադրբեջանը՝ որպես պետություն: «Բայց մեր նպատակը Ադրբեջան երկրի կործանումը չէր, Ադրբեջանի ժողովրդի կոտորածը կազմակերպելը չէր: Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ, Ադրբեջանի իշխանություններն են թշնամանք սերմանում: Դրա համար ուզում ենք, որ պայմանագիր պահպանվի և հետագայում լինի համապարփակ կարգավորում Ադրբեջանի և Արցախի միջև: Ճանաչվի Արցախի Հանրապետությունը. երբ ասում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն են ծածանելու, մենք կարող ենք շենք տալ դեսպանատան համար, և թող դրոշը ծածանեն, այլ ոչ թե աննորմալ գաղափարներով հանդես գան սեփական ժողովրդի ճակատագրի հետ խաղալով»,-ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով, այդ պայմանագիրը գրեթե անխափան գործել է 22 տարի, այնուհետև 2016 թվականի ապրիլին, փաստորեն, մի քանի օրով դադարել է գոյություն ունենալուց, որովհետև Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ: «Օրեր անց կրկին ուժի մեջ է մտել, որովհետև այդ պայմանագիրն անժամկետ է և առանց որևէ նախապայմանների է: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանը փորձում էր ստվեր գցել այդ փաստաթղթի վրա, իսկ միջնորդները, միջազգային հանրությունը ընդգծեցին դրա կարևորությունը: Այդ պայմանագիրը նաև համաշխարհային ուժային կենտրոնների շահերից է բխում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Նմանատիպ նյութեր