Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ առաջին անգամ գումարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության նիստը բաց է լինելու լրագրողների համար:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո, տասնհինգօրյա ժամկետում: Վարչապետը նշանակումից հետո հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: