ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ մեկնարկեց ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը
Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքում սկսվել է ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որը վարում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստին մասնակցում են ոստիկանապետի բոլոր տեղակալները, գլխավոր վարչությունների և վարչությունների ստորաբաժանումների, տարածքային և մարզային վարչությունների և բաժինների պետերը, քննչական գլխավոր վարչության և նրա ստորաբաժանման պատասխանատուները, ինչպես նաև ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության պահպանության բաժնի ղեկավար կազմը: