211652_close_icon

Ովքե՞ր են հավակնում տեղ գտնել Փաշինյանի կառավարությունում. «Իրավունք»

views-count4687 դիտում article-date 11:39 08-05-2018
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում: Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը կարող է վստահել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին: Մինչդեռ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանը կշարունակի մնալ խորհրդարանում, որպես «Ելք»-ում Փաշինյանի միակ հավատարիմ հենասյունը: Ի դեպ, մինչ ՀՀ ՊՆ-ում որոշ շրջանակներ պատրաստվում են ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի վերադարձին, այս անգամ որպես պաշտպանության նախարար, պարզվում է՝ Փաշինյանն այս հարցում լուրջ փակուղու առջև է: Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետին, թեպետ օրեր առաջ շրջանառվում էր այս պաշտոնում գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, բայց Փաշինյանը դեռ հույս ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին համոզել տեղափոխվել այդ աթոռին: Թերևս սա կլինի միակ մեղմացուցիչ հանգամանքը, որ այլևս ընդդիմադիր ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն են կազմում, երբեմն-երբեմն փոխհամաձայնության գան գործադիրի հետ: Դե իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աթոռին կրկին կվերադառնա Հրաչյա Ռոստոմյանը՝ լինելով դե յուրե «Ծառուկյան» դաշինքի միակ ներկայացուցիչը գործադիրում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր