Առաջիկայում ՀՀ է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների խումբը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու:
ՀԴԲ քննիչների տեսադաշտում են լինելու այն հայ օլիգարխներն ու պետական
պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գումարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրինականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով:
Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազանց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]