211652_close_icon
views-count20719 դիտում article-date 19:12 07-05-2018

4 միլիոնի ոսկեղենի գողությունը բացահայտվեց

Մայիսի 6-ին, ժամը 8.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1980 թ. ծնված Նելլի Մ.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողացել են ոսկեղենը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 30/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մանուկ Դ.-ին: Պարզվել է, որ նա ապրիլին Նելլի Մ.-ի 15-ամյա դստեր պայուսակից նախապես գողանալով բնակարանի բանալին, բացել է բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով 4.000.000 դրամի վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Մանուկ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր