211652_close_icon
views-count5187 դիտում article-date 18:21 07-05-2018

Մորատան համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան պատրաստվում է վերադառնալ «Յուվենտուս» 25-ամյա իսպանացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը թուրինյան ակումբի հետ: Մորատան հաստատակամ է լքել «Չելսին», որտեղ նա շատ քիչ է դուրս գալիս հիմնական կազմում: «Յուվենտուսի» համար գլխավոր խնդիրը կարող է դառնալ «Չելսիի» ֆինանսական պահանջները: լոնդոնցիները նախորդ ամռանը «Ռեալին» 80 մլն եվրո էին վճարել Մորատայի համար և մտադիր չեն նրան ավելի էժան գնով վաճառել: Ավելի վաղը նշվել էր, որ «Յուվեն» պատրաստ է «Չելսիին» առաջարկել՝ 2 տարով վարձակալել Մորատային և 2020 թվականին ամբողջությամբ ձեռք բերել խաղացողին:

Նմանատիպ նյութեր