211652_close_icon
views-count10252 դիտում article-date 17:20 07-05-2018

ՉԼ. «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Միլորադ Մաժիչը

ՈւԵՖԱ-ն հայտնել է, թե ով է սպասարկելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը: Խաղը կվարի սերբական մրցավարական բրիգադը՝ Միլորադ Մաժիչի գլխավորությամբ: 45-ամյա մասնագետին կօգնեն իր հայրենակիցներ Միլովան Ռիստիչն ու Դալիբոր Ջուրջևիչը: Չորրորդ մրցավարը կլինի ֆրանսիացի Կլեմեն Տուրպենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականները` Նենադ Ջոկիչն ու Դանիլո Գրուիչը: «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 26-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Իսկ Եվրոպայի լիգայի «Ատլետիկո»-«Մարսել» եզրափակիչ խաղը կսպասարկի հոլանդական մրցավարական բրիգադը՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ: Նրան կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ մրցավարը՝ լեհ Շիմոն Մարչինյակն է: «Ատլետիկո»-«Մարսել» հանդիպումը կկայանա մայիսի 16-ին՝ ֆրանսիական Լիոնում:

Նմանատիպ նյութեր