13047 դիտում
21:37 04-05-2018
Հայաստանի ԱԺ 4 խմբակցությունների ներկայացուցիչներ մեկնել են Արցախ և հանդիպել Բակո Սահակյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները:
Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
514 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
427 դիտում
17:26 02-05-2024
Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում
622 դիտում
16:58 02-05-2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն. Այն կունենա 90 հաստիք