211652_close_icon
views-count40070 դիտում article-date 10:28 04-04-2016

Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներ 2 օր է՝ Արցախում են. Ն. Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանին և հանդիպելու է Արցախի ոստիկանապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդամներ Նիկոլ Փաշինյանը, Հակոբ Սիմիդյանը, Հակոբ Արշակյանը ապրիլի 3-ից գտնվում են Ստեփանակերտում և երեկ հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԼՂՀ նախագահը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները: Իրենց հերթին կուսակցության անդամները վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին և պատրաստակամություն են հայտնել իրենց հասու միջոցներով աջակցել նրանց: Կուսակցության նախագահն ու անդամները հանդիպումներ են անցկացնելու նաև ԼՂՀ ԱԳ նախարարի, Ոստիկանության պետի, Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորների հետ: Վերջիններս պատրաստվում են այսօր մեկնել Մարտակերտ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր