211652_close_icon
views-count5481 դիտում article-date 17:45 04-05-2018

Մեր պատկերացրած Հայրենիքը շատ մոտ է. Երիտասարդական ակումբների դաշնություն

Սիրելի երիտասարդներ, ընկերներ, Մեր պատկերացրած Հայրենիքը շատ մոտ է. նոր սերնդի՝ երիտասարդության հեղափոխությունն իրականություն է: Նոր արժեքային համակարգը, որ տիրապետող էր միայն երիտասարդ սերնդի մակարդակում, արդեն համատարած է՝ համերաշխություն և հանդուրժողականություն, մեծ հավատ ապագայի նկատմամբ, փոփոխությունների ձգտում, հայրենասիրություն և օրինապահություն: Որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն ողջունում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում երիտասարդներիս հասցեին տրված գնահատականը, որով ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համազգային շարժման մեջ մեր ներգրավվածությունը և վճռորոշ դերը: «Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ»: Հպարտ լինելով մեր Հաղթանակով, միաժամանակ, վստահ ենք, որ նոր Հայաստանում մենք լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն ունենալուց բացի կունենանք նաև բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում ակտիվ ներգրավման գործուն հնարավորություն: Պատրաստ ենք ստանձնելու արդար Հայաստանի կերտման պատասխանատվությունը: Եվ ուրեմն՝ կեցցե Երիտասարդական հեղափոխությունը, կեցցե նոր սերունդը, կեցցե Հայաստանի 4-րդ Հանրապետությունը: [b] Երիտասարդական ակումբների դաշնություն[/b] [b]www.fyca.net[/b]

Նմանատիպ նյութեր