Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 484.75 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.65 դրամ՝ մնալով նույն մակարդակում։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 579.81 դրամ` նվազելով 1.36 դրամով։