ՀՀԿ-ն հաստատում է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀԿ-ն հաստատում է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ արդյունքները հաստատվել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ այսօր ունեցած հանդիպմանը
«Իմ քայլը» շարժման առաջնորը հավելեց, որ արդեն իսկ հավաքված են անհրաժեշտ թվով ստորագրություններ և իր առաջադրումը կարելի է փաստ համարել:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի ընտրություն: