3861 դիտում
10:40 03-05-2018
Բանկային համակարգը դիմագրավեց. վտանգներն արդեն անցյալում են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի բացասական ազդեցություններ կարող էին թողնել մի քանի ոլորտներում: Դրանցից ամենազգայունը և ամենավտանգվածը թերևս մեր բանկային համակարգն էր:
Արդեն կարելի է արձանագրել, որ բանկային համակարգը լավագույնս դիմադրեց ներքաղաքական հզոր ցնցմանը: Դրա պատճառը մի կողմից անհնազանդության գործընթացներ նախաձեռնած ուժի կշռադատված գործողություններն էին, մյուս կողմից, իհարկե, բուն բանկային համակարգի և դրա կարգավորման գործառույթներ իրականացնող ՀՀ կենտրոնական բանկի պահվածքն էր և նրա կողմից իրականացված օպերատիվ քայլերը: Ամեն պահի կարող էր սկսվել բանկերից գումարները հանելու գործընթաց, որը որոշակի վտանգներ էր պարունակում:
Երեկ՝ ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ իրենք մայիսի 8-ին կքվեարկեն վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին և այդ օրվանից Հայաստանը կունենա վարչապետ, կտրուկ նվազեցնում է բանկային համակարգին սպառնացող վտանգը: Նույնիսկ կարելի է պնդել, որ եթե այս օրերին բանկային համակարգը առանց լուրջ խնդիրների դիմացավ իրավիճակի ճնշմանը, ապա այսօրվանից սկսած վտանգները չեզոքացել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
16:10 13-07-2015
Եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հարցն արդեն անցյալում է. Ցիպրաս
3657 դիտում
23:19 18-08-2015
Երբ արձակուրդն արդեն անցյալում է. ֆոտոշարք
2313 դիտում
17:56 03-09-2021
Խոակին Կապառոս. «Այս հանդիպումն արդեն անցյալում է և պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը