Յուպ Հայնկես. Մենք այնքան պահեր բաց թողեցինք, որ անիմաստ է բողոքել մրցավարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալից» կրած պարտությանը (1:2, 2:2):
«Երկու խաղում էլ մենք ավելի ուժեղ էինք «Ռեալից»: Մենք համաշխարհային կարգի խաղ ցուցադրեցինք առաջին խաղակեսում, սակայն սարսափելի սխալն ամեն ինչ ջնջեց: Առաջին հերթին Տոլիսոն նման փոխանցում չպետք է աներ:
«Ռեալի» լավագույն խաղացողը Կեյլոր Նավասն էր: 11 մետրանոց կար: Սակայն ես չեմ ատրաստվում այստեղ նվնվալ: Մենք «Ռեալին» այնքան չիրացված պահեր նվիրեցինք, որ իմաստ չունի բողոքել մրցավարությունից», ասել է Հայնկեսը: