211652_close_icon
views-count41973 դիտում article-date 23:25 01-05-2018

Հրաժարական է տվել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը գրառում է արել հրաժարական տալու մասին. «Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ ։) Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»։

Նմանատիպ նյութեր