Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Հովհաննես Հարությունյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Հարությունյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: