Արցախի զինված ուժերը վերահսկում են իրադրությունը սահմանին, զորքը բերված է բարձր պատրաստականության աստիճանի. Դավիթ Բաբայան
Արցախը չի ուզում շահարկել սահմանին վիճակը և կապել այն քաղաքականության հետ, բայց ասում ենք իրողությունը հակառակորդի շարժի, գործողությունների վերաբերյալ:
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Davit-babayan/2675701]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ զինված ուժերը վերահսկում են իրադրությունը սահմանին, զորքը բերված է բարձր պատրաստականության աստիճանի: Նա ընդգծեց, որ պետք չէ կասկածի տակ դնել ԱՀ ՊԲ հաղորդագրությունները:
«Այժմ շատ կարևոր և պահանջված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ևս մեկ հայտարարություն հնչեցվի Ադրբեջանի սադրանքները զսպելու համար»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց նաև, որ հակառակորդի ակտիվացումը նաև սպասելի էր՝ հաշվի առնելով հայկական կողմի մայիսյան հաղթանակները:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Davit-babayan/2675701]այստեղ[/url]