211652_close_icon

Եթե ԱԺ-ի 3 քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին, կապահովենք քվորում. Վահրամ Բաղդասարյան. Tert.am

views-count27900 դիտում article-date 15:15 29-04-2018
Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ չեն խոչընդոտի, որ ՀՀ-ն ունենա վարչապետ: «Ես բառացիորեն փոխանցել եմ իրեն, եթե ԱԺ-ի երեք քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, այսինքն՝ մեկ թեկնածուով հանդես գան, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին»,- ասաց նա և հաստատեց, որ քվորում կապահովեն: Հարցին, թե այսինքն՝ վարչապետ կընտրվի, Բաղդասարյանը հստակեցրեց. «Մենք չենք խոչընդոտի, որ մեր երկիրն ունենա վարչապետ»: Ըստ նրա՝ ՀՀԿ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/29/Vahram-baghdasaryan-prime/2674164]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր