211652_close_icon

Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև. Արմեն Աշոտյան. Tert.am

views-count10246 դիտում article-date 19:12 01-05-2018
Շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց. Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածուի ընտրությանն իր ելույթի խոսքում նշեց «Հայաստանի Հանրապետություն կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, երբ մի շաբաթ առաջ նա գնում էր հրապարակ, ոչ ոք չէր հավատում, բացի իր կուսակիցներից: «Դուք էներգիա, հույս ներշնչեցիք, ոգևորեցիք մարդկանց»,-ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, թե եղած խնդիրները չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին: «Այդուհանդերձ, այս երեք նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության բոլոր ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Այս ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ: Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում և եկեք նոր գինին հին տակառներ չլցնենք»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/ashotyan/2675823]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր